Վինիպեգ (լիճ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վինիպեգ (այլ կիրառումներ)
Կոորդինատներ | ||
Երկարություն | 416 կմ | |
Լայնություն | 100[1] կմ | |
Ավազանի մակերեսը | 984200[2] կմ² | |
Միջին խորությունը | 12[1] մ | |
Թափվող գետերը | Վինիպեգ (գետ) | |
Սկիզբ առնող գետերը | Նելսոն (գետ) | |
Վինիպեգ, (Ուինիփեգ՝ Winnipeg, հնդկացի կրի ցեղի լեզվով՝ «պղտոր ջուր»), խոշոր լիճ Կանադայի Մանիթոբա նահանգում, Վինիպեգ քաղաքից մոտ 55 կմ հյուսիս։ 1990-ական թվականներից Վինիպեգի ջրամբարի կազմում է։ Այն Կանադայի ամենամեծ հարավային լիճն է։ Բարձրությունը ծովի մակարդակից 217 մ է[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վինիպեգ լիճը Կանադայում տարածքով հինգերորդ ամենամեծ քաղցրահամ լիճն է, սակայն նա համեմատաբար փոքր է, միջին խորությունը ընդամենը 12 մ է[1], բացառությամբ լճի հյուսիսային և հարավային հատվածները նեղ ու 60 մ խորությամբ իրար միացնող ջրանցքի։ Վինիպեգ լիճը աշխարհում քաղցրահամ ջուր ունեգող լճերի շարքում տարածքով 12-րդն է։ Լճի արևելյան մասում տարածվում է տայգան և շատ գետեր են հոսում, այս տարածքը հնարավոր է մտնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ։ Լճի ձևը երկարավուն է, երկարությունը հարավից հյուսիս կազմում է 416 կմ[2]։ Լիճը երկար ավազի ափեր ունի, խոշոր կրաքարային ժայռեր և չղջիկներով շատ քարանձավներ։ Լճի վրա կան մի քանի հարյուր կղզիներ, որոնց մեծ մասը չյուրացված ու անմարդաբնակ են։ Լճի ջրհավաք ավազանի մակերեսը մոտ 984200 կմ² է, որն իր մեջ ներառում է Կանադայի նահանգներն ու տարածքները՝ Ալբերտան, Սասկաչևանը, Մանիթոբան, Օնտարիոն, ինչպես նաև ԱՄՆ-ի Մինեսոտա, և Հյուսիսային Դակոտա նահանգները։
Մի քանի գետեր, որոնք թափվում են Վինիպեգ լիճ՝ Սասկաչևան, Ռեդ Ռիվը (գետ, որը թափվում է Վինիպեգ լիճ) (որոշ աղբյուրներում կիրառում են թարգմանությունը՝ Կարմիր գետ), Վինիպեգ, Բլադվեյն, Պոպլար, Մանիգատոգան, Բերենս, Մուկուտավա, Բլեք Ռիվը։ Լճի ափին գտնվող բնակավայրերն են՝ Գրանդ Ռապիդսը, Բերենս Ռիվը,Գրանդ Մարեն,Հեկլան, Հիմլին, Ջեկհեդ Հարբորը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է, որ առաջին եվրոպացին, ով 1690 թվականին, առաջին անգամ այցելել է լճի ափ մորթու վաճառական Հենրի Քեսլին է եղել:Նա պահպանեց լճի տեղական հնդկական անունը՝ wīnipēk, որը նշանակում է «պղտոր ջրեր»։ Վինիպեգի առաջին ամրոցը կառուցվել է 1730-ական թվականներին։ Հետագայում Կարմիր գետի գաղութը, որը գտնվում էր ամրոցից հարավ, սկսվեց կոչվել Վինիպեգ և դարձավ Մանիթոբա նահանգի մայրաքաղաքը։
Տնտեսական օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նելսոն գետի վրա կառուցված է «Նելսոն գետի ջրաէլեկտրակայանի կասկադը[en]»: Նելսոն գետը սկիզբ է առնելով լճից էլեկտրաէներգիայով բավարարում է նահանգի բնակչությանը։ Կասկադի էլեկտրակայանի ամենաբարձր պատնեշը` Ջենփեգը (Jenpeg), կառուցվել է Խորհրդային ինստիտուտի « Հիդրոպրոյեկտի» կողմից։ Հագեցված լինելով խորհրդային նույն արտադրանքի տուրբիններով, պահպանվում է լճի մակարդակը,փաստորեն այն վերածելով ջրամբարի, նման Բայկալ լճի վրա կառուցված Իրկուտսկի ջրաէլեկտրակայանին։ Սիրողական ձկնորսությունը՝ մասնագիտացված է սուդակի, հյուսիսային գայլաձկան և լճային թառափի ձկնորսությամբ,ինչպես նաև որսում են դեղին պերկես[3]։
Բնապահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լճի ափին կան երկու բնապահպանական որսարգելավայրեր և գավառական զբոսայգիներ։ Լճի արևելյան ափին` Պոպլար որսարգելավայրն է՝ Նանովյան գետերի արգելոցը։ Լճի կենտրոնական մասում է գտնվում Ֆիշը Բեյ որսարգելավայրը, որը գտնվում է համանուն ծոցի և կղզիների վրա։ Լճի հարավային հատվածում Հեքլա Գրինգստոն գավառական պարկն է։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Виннипег, озеро». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Lake Winnipeg: Quick facts.html» (անգլերեն). Manitoba Government. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Lake Winnipeg». Canadian Encyclopedia (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Canada Fishing Online. Manitoba Fishing». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինիպեգ (լիճ)» հոդվածին։ |
|